Երեկ դերասանուհի Ջեսիկա Բիլի և երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքի որդին՝ Սիլասը, դարձավ հինգ տարեկան: Այս առթիվ Ջեսիկան Ինստագրամի իր էջում տեղադրել է անցած տարվա ընտանեկան արձակուրդի ընթացքում արված լուսանկար և պատմել, թե ինչպես են նրանք նշում այդ կարևոր տոնը՝ ինքնամեկուսացման մեջ:
«Այսօր այս փոքրիկն արդեն 5 տարեկան է: Մենք տոնը նշում ենք տանը, լեգոներ ենք հավաքում և ուտում ծննդյան տորթը: Այս լուսանկարը ես գտա հեռախոսիս անցյալ ամռվա լուսանկարների արխիվից և շատ ուրախացա», – գրել է Ջեսիկան:
Հիշեցնենք, որ Ջեսիկա Բիլն ու Ջասթին Թիմբերլեյքը երեխայի ծննդյան պահից հեռու են պահում որդուն լրատվամիջոցների ուշադրությունից և երեխայի լուսանկարները սոցցանցերում հրապարակում են բացառապես այն տեսանկյուններից, որոնք չեն ցույց տալիս նրա դեմքը: