Ռուսական Comedy Woman հումորային շոուի հեղինակ և մասնակից Նատալյա Եփրիկյանն այս օրերին ինքնամեկուսացումը Հայաստանում է անցկացնում: Այս մասին հայտնի է դարձել Ինստագրամում արված հրապարակումներից։
Աստղը կարանտինն անցկացնելու համար Ջերմուկ քաղաքն է ընտրել։
«Հայաստան էիր ուզում՝ ստացիր» հեշթեգերով ինստագրամյան հրապարակումներում Եփրիկյանը ցույց է տվել Նորավանքը, Ջերմուկում մշակույթի և սպորտի լքված պալատից սկսված մինչև քաղաքի ծայրամասային վայրերը:
Լուսանկարներից մեկում էլ երևում է, որ նրան ընկերակցել է նաև հայտնի երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը։
Եփրիկյանի հետևորդները հիացել են Ջերմուկի բնությամբ և մեկնաբանություններում նշել, որ դա լավագույն վայրն էր, որ դերասանուհին կարող էր կարանտինի համար ընտրել։
https://www.instagram.com/p/B-xROLkKVJ5/?utm_source=ig_web_button_share_sheet