Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընկերների հետ լուսանկար է հրապարակել Ինստագրամում։
«Անհամբերությամբ սպասում եմ մեկուսացումից հետո հարազատ ընկերների հետ կոնյակի սեղանի շուրջ հայկական երկար ու ձիգ կենացներին»,- հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում գրել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին, ինչպես շատ շատերը, հայազգի հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը նույպես գտնվում է ինքնամեկուսացման մեջ՝ կնոջ՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և փոքրիկ դստեր հետ միասին։