Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ընտանիքի հետ ինքնամեկուսացել է պորտուգալական Ֆունշալ քաղաքում, գրում է Daily Mail-ը։
Երկուշաբթի հայտնի ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա, երեխաներին որպես «կշռաքարեր» օգտագործելով, մարզվում է, մինչդեռ փոքրիկները փորձում են խանգարել հոր տնային մարզանքին։
«Երեխաներ, թույլ տվեք՝ հայրիկը մարզվի»,- տեսանյութը մակագրել է ֆուտբոլիտսը՝ կոչ անելով երկրպագուներին տանը մնալ, բայց ֆիզիկապես ակտիվ լինել։
Տեսանյութում ֆուտբոլիստը իրեն խանգարող երեխաներին նույնպես ներգրավել է մարզմանը։ Ռոնալդուն նախ աջ ձեռքով օդ է բարձրացնում դստերը, հետո՝ որդուն։
Ռոնալդուն ինքնամեկուսացել է ընկերուհու՝ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսի, 9-ամյա Կրիշտիանո կրտսերի, 2-ամյա երկվորյակների՝ Եվայի և Մատեոյի, ինչպես նաև իր և Ջորջինայի դստեր՝ Ալանայի հետ։