Փետրվարի սկզբին Միլա Յովովիչը երրորդ անգամ մայր դարձավ։ Երեկ աստղը հրապարակել է փոքր դստեր հետ գեղեցիկ նկարների մի շարք ու մարդկանց ստիպել ժպտալ այդ քնքուշ կադրերը տեսնելով։
«Նա այնքան ընկերասեր է, անընդհատ ձայներ հանելով, արդեն ցանկանում է սկսել խոսել: Միգուցե շատախոս քույրերի առկայությունը, ովքեր անընդհատ խոսում են իր հետ, մոտիվացիա է: Նա այդքան է ժպտում: Շատ ավելի, քան իր ավագ քույրերը: Եթե ինչ-որ մեկը սկսում է խոսել նրա հետ, ապա նա ժպիտով է նրանց պատասխանում: Եվ չկա ավելի լավ բան, քան երեխան, ով ժպտում է քեզ: Ես ձեզ ուղարկում եմ սիրո բոլոր ճառագայթները այս դժվարին պահին: Եվ ես հուսով եմ, որ բոլորդ ապահովության մեջ եք»,- գրել է Միլան։