Ռոուզի Հանթինգթոն-Ուայլթին որոշել է պատասխանել Instagram-ում երկրգապուների կողմից ամենահաճախ տրվող հարցերին. 33-ամյա մոդելը պատմել է անձնական կյանքից և այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Ջեյսոն Սթեթհեմին։
Բացի այդ՝ նա խոստովանել է, որ իրենք ցանկանում են էլի երեխաներ ունենալ։
«Մենք հանդիպել ենք 2009 թվականին՝ Լոնդոնում երեկույթի ընթացքում։ Դա վայրկենական քիմիա էր»,- ամուսնու հետ համատեղ լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։
Բացի այդ՝ նա պատմել է, թե ինչպես է իրենց որդին իրեն զգում կարանտինի պայմաններում։
«Մեր բախտը բերել է, որ հիմա վայելում ենք ժամանակն ընտանիքի հետ։ Նա իրեն շատ լավ է զգում։ Նա մի քանի ամիս անց երեք տարեկան կդառնա, չեմ կարողանում հավատալ դրան»,- գրել է մոդելը։Հետևորդները հետաքրքրվել են՝ արդյոք Ռոուզին չի զգում ընտրյալի հետ տարիքային տարբերությունը։ Գեղեցկուհին պատասխանել է․ «Բոլորովին ոչ. 20 տարվա տարբերությունը նրա համար խնդիր չէ»։