Ինդոնեզացի դիզայներ Առնոլդ Պուտրան իր պատրաստած արտառոց պայուսակի պատճառով հայտնվել է առցանց սկանդալի կիզակետում: Պատճառը դիզայների պնդումն է առ այն, որ ալիգատորի լեզվից կարված պայուսակի բռնակները մարդկային ողնաշարից են պատրաստված, գրում է odditycentral.com կայքը։
Դիզայների ինստագրամյան էջում պայուսակի լուսանկարը հրապարակվել է դեռևս 2016 թվականին, սակայն այն մեծ տարածում է գտել միայն վերջին օրերի ընթացքում, երբ դրա վերաբերյալ թվիթերյան մի գրառումը հազարավոր մարդկանց ստիպել է Պուտրայի ինստագրամյան էջում ստուգել, թե արդյոք նման բան հնարավոր է, թե ոչ։
Հայտնի է, որ պայուսակը պատրասվել է Լոս Անջելեսում և արժե մոտ 5000 դոլար։ Այն զամբյուղ հիշեցնող տեսք ունի, դրա բռնակը պատրաստվել է երեխայի՝ օստեոպորոզի ախտանիշով ամբողջական ողնաշարից։
Համացանցի օգատատերերի մեծամասնությունը քննադատել է դիզայներին նման գործունեության համար՝ նշելով, որ դա անհարգալից վերաբերմունք է մահացած երեխայի հիշատակի նկատմամբ, ուստի՝ այն չի կարող ո՛չ արվեստ և, ո՛չ էլ նորաձևություն համարվել։
Հետաքրքրական է, որ պայուսակը ներառված է դիզայների անավարտ հավաքածուում, որում նաև կան մարդկային կողոսկրերից պատրաստված կաշվե բաճկոններ։