«Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ». Միխայիլ Գալուստյանը հրապարակել է Սարիկ Անդրեսայանի հոլովակը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է: Այս օրն ամբողջ հայությունը դառնում է առավել քան պահանջատեր, հիշատակում 1915թվականին Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացված ջարդը և դիմում աշխարհին վերականգնելու արդարությունը: Այսօր Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնում են նաև հայտնիները։

Հայտնի շոումեն, կատարկերգու Միխայիլ Գալուստյանն Instagram-ում հրապարակում է արել ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի։
«Բարև։ Թույլ տուր ներկայանալ։ Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»,- գրել է նա՝ տեսահոլովակ հրապարակելով, որի հեղինակը ռեժիսոր Սարիկ Անդրեսայանն է։

Հայաստանի պատմության, մշակույթի և հայերի մասին իր կարճամետրաժ հոլովակով կիսվել է նաև Սարիկ Անդրեասյանը, ով գրել է, որ կարծում է՝ յուրաքանչյուր հայի համար ապրիլի 24-ը չափազանց կարևոր օր է, որովհետև այն Օմսանյան Կայսրության տարածքում 105տարի առաջ բնաջնջված նախնիների վշտի և հիշատակի օրն է։