Jacquemus ապրանքանիշը թողարկել է գարնանային հավաքածու՝ Բելլա Հադիդի հետ։ Նկարահանումներն իրականացվել են FaceTime ձևաչափով։
Լուսանկարչն է Պիեր-Անժի Կարլոտտին, ստեղծագործական տնօրենը՝ Սիմոն Պորտ Ժակմյուսը։ Չեն եղել ո՛չ ոճաբաններ, ո՛չ վարսահարդարներ․ միայն Բելլա Հադիդը, դատարկ սենյակ և iPhone. Ստացվել է հիանալի։
Մեկնաբանություններում սուպերմոդելը նշել է, որ ինքը մնում է տանը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում, կոչ արել հետևել իր օրինակին՝ հանուն աշխարհի, հանուն երեխաների։
Կարանտինի ընթացքում աղջիկների համար հատկապես դժվար է առանց իրենց սիրված կոսմետիկ ընթացակարգերի և գեղեցկության սրահների։
Ավելի վաղ Բելլա Հադիդը նույնպես որոշել էր լուրջ քայլի դիմել ու ինքնուրույն ճակատի վրա մազափունջ էր կտրել։ Ստացված արդյունքը նա ցույց էր տվել իր Ինստագրամում։
Ըստ 23-ամյա մոդելի՝ ինքը սա սովորել էր աստղային ոճաբան Ջեն Ատկինից, ով ուսուցողական տեսահոլովակ էր տեղադրել Tik Tok-ում։
Եթե չլիներ կարանտինը, Բելլան դժվար թե որոշեր նման քայլի դիմել:
Բայց հիմա փորձեր անելու իսկական ժամանակն է, քանզի եթե արդյունքը չի բավարարվում, ապա այն շտկելու շատ ժամանակ կա։