Ամերիկացի հայտնի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի դուստրը՝ Քեթրինը շուտով երեխա կպարգևի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 40-ամյա աստղ Քրիս Փրեթին։
Զույգի յուրահատուկ ու գեղեցիկ ամուսնակա արարողությունը տեղի է ունեցել 10 ամիս առաջ։ Փրեթի համար այս երեխան կդառնա երկրորդը, նա արդեն ունի 7-ամյա որդի, ում մայրը հայտնի դերասանուհի Աննա Ֆերիսն է։
Հիշեցնենք, որ Առնոլդ Շվարցենեգերը կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեկ միլիոն դոլար է նվիրաբերել, ինչի մասին դերասանը հայտել է Ինստագրամ սոցկայքի իր էջում։
Շվարցենեգերը վստահ է, որ յուրաքանչյուրը «բազմոցին նստելու և բողոքելու» փոխարեն պետք է իր ներդրումն ունենա կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս իրավիճակի հաղթահարման գործում։
Դերասանը հրապարկման մեջ բժիշկներին «առաջնագծում կռվող իսկական հերոսներ» է անվանել և նշել, որ հենց նրանց պաշտպանությանն է գումար հատկացրել։ Աստղը նաև ընդգծել է, որ հպարտ է այս ամենի մի մասը լինելու համար։