Բժիշկները պարզել են, թե որքան շոկոլադ կարելի է ամեն օր ուտել՝ առանց առողջությանը վնասելու։ Փորձագետների կարծիքով, ամեն օր կարելի է ուտել կես սալիկ մուգ շոկոլադ:
Միևնույն ժամանակ, բժիշկները հստակեցնում են, որ շոկոլադը պետք է ուտել օրվա առաջին կեսին:
Հարկավոր է նախապատվությունը տալ այն շոկոլադներին, որոնցում կակաոյի պարունակությունը առնվազն 50% է:
Փորձագետները համաձայն են, որ մուգ շոկոլադը մարդու առողջության համար օգտակար բաղադրիչներ է պարունակում: Շոկոլադը հակացուցված է նրանց, ովքեր ունեն ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը լավացնում է հիշողությունը, ուշադրությունը, տեսողությունը, նպաստում է արյան ճնշման իջեցմանը:
Հիշեցնենք, որ շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովը անցնի:
Շոկոլադի մեկ կտորը ուտելով՝ դուք բավականաչափ էներգիա կստանաք, որը կբավարարի անգամ 45 մետր անցնելու համար: