Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի նորաձևության շաբաթը (LFW) թվային հարթակ կգործարկի, որը մինչև 2021 թվականի հունիսը հասանելի կլինի ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ նորաձևության սիրահարների համար, գրում է Insider-ը։
Թվային հարթակ ստեղծելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով սոցիալական հեռավորության և ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակումների ֆոնին։
Աղբյուրը գրում է, որ թվային տեխնոլոգիաներին անցումը նորաձևությունն ավելի ներառական կդարձնի, քանի որ յուրաքանչյուրը կարող է դիտել շոուն։
Բացի այդ, բրիտանական նորաձևության խորհուրդը գենդերային չեզոք շոուի շրջանակում պաշտոնապես կմիավորի Լոնդոնի նորաձևության շաբաթվա կանանց և տղամարդկանց հագուստի ցուցադրությունները։
LFW-ի գենդերային չեզոք շոուն հասանելի կլինի մինչև 2021 թվականի ապրիլը, իսկ LFW-ի թվային հարթակը հասանելի կլինի 2020 թվականի հունիսի 12-ից մինչև 2021 թվականի հունիսը։