Lancôme-ը գործարկել է Modiface կոսմետիկայի վիրտուալ ընտրության առցանց ծառայությունը: Այժմ հարկ չկա խանութ գնալ նույնիսկ շրթներկի կամ տոնային քսուքի ճիշտ երանգը գտնելու համար: Վերցրեք հեռախոսը, ներբեռնեք ծրագիրը և ստացեք կոսմետիկ միջոցների պատրաստի ընտրանին:
Ապրանքանիշի մասնագետները հավաստիացնում են, որ էկրանին հայտնվող վիրտուալ երանգները համընկնում են նրանց հետ, ինչ իրականում տեսնում եք: Պարզապես սելֆի արեք ու փորձարկեք ձեր ընտրած կոսմետիկան։