Մինչև կոճը կամ մինչև ծնկի ներքևի մասը հասնող տրիկոտաժից ձիգ լեգինսները տան համար հարմարավետ և նորաձև լուք ստեղծելու լավագույն հիմքն են: Դրանք ոչ պակաս հարմար են, քան սպորտային լեգինսները, բայց թույլ կտան ձեզ շատ ավելի ոճային և գայթակղիչ տեսք ունենալ:
Տրիկոտաժե սև լեգինսները, թերևս, ամենաբազմակողմանին են: Դրանք կարող են հիմք դառնալ տնային շատ լուքերի համար: Բայց բացի սևը, դիզայներներն առաջարկում են նաև այլ գույների լեգինսներ, որոնք կարող եք օգտագործել տնային պայմաններում՝ ոճային ու հարմարավետ լուք ստեղծելու համար։ Քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ բոլորս տանն ենք, պետք է սովորենք տանը նույնպես գեղեցիկ հագնվել։ Դիզայներներն առաջարկում են բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ, որոնք ստորև ներկայացնում են ձեր ուշադրությանը։