Դերասան, հումորիստ Վահե Զիրոյանն իր Ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել, որը շատ արագ գրավել է նրա միկրոբլոգի հետևորդների ուշադրությունը։ Հրապարակված նկարներում Վահեն իր գործընկերուհու՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ է։
Հիշեցնենք, որ դերասաններն այժմ միասին նկարահանվում են Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, նրանք մարմնավորում են գլխավոր հերոսներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ից դադարեցվել է «Երկուսով» սերիալի ցուցադրությունը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը:
Թե երբ կվերսկսեն նկարահանումները, առայժմ հստակ չէ.ամեն բան կախված է երկրում տիրող իրավիճակից: