Նորաձևության աշխարհում ամենասպասված իրադարձություններից մեկի՝ ամենամյա Met Gala միջոցառման չեղարկումից հետո երկրպագուները վերստեղծել են նախորդ տարիների իրենց սիրելի կերպարները, գրում է Daily Mail-ը։
#MetGalaChallenge-ը մեկնարկել է անցյալ շաբաթ՝ դերասան Բիլի Պորտերի և Vogue ամսագրի կողմից, որոնք կոչ են արել մարդկանց նորաձևության մարտահրավերի շրջանակում վերստեղծել իրենց սիրելի կերպարները։
Իրենց տներում ինքնամեկուսացած մի շարք մասնակիցներ, ոգեշնչվելով Met Gala-ի նախորդ տարիների հայտնի կերպարներից, մասնակցել են մարտահրավերին։
Met Gala-ն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մայիսի առաջին երկուշաբթի օրը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի ֆոնին միջոցառումը չեղարկվել է։
Կոստյումի ինստիտուտի ամենամյա պարահանդեսն իր հեղինակությամբ կարող է մրցել միայն «Օսկար» մրցանակաբաշխության հետ: