Հայտնի դերասանուհի Ջուդի Դենչը դարձել է բրիտանական հեղինակավոր Vogue ամսագրի գլխավոր շապիկին երբևէ հայտնված ամենատարեց կինը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դերասանուհին 85 տարեկան է:
Դենչը զարդարել է 104-ամյա պատմությամբ ամսագրի հունիսյան համարի շապիկը: Դերասանուհին հանդես է եկել երկու տարբեր կերպարով՝ ևս մեկ անգամ ապացույցելով, որ ցանկության դեպքում կինը կարող է նաև գեղեցիկ ծերանալ:
Գեղեցիկ ֆոտոշարքին մասնակցելուց զատ օսկարակիր դերասանուհին հարցազրույց է տվել ամսագրին:
Դենչը դերասանական կարիերան սկսել է 1957թ., իսկ 1998թ. «Սիրհարված Շեքսպիրը» ֆիլմում դերակատարման համար «Օսկար»-ի է արժանացել: