Թոմ Քրուզն ու Իլոն Մասկը պատրաստվում են տիեզերքում ֆիլմ նկարահանել

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 57-ամյա հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը և 48-ամյա Իլոն Մասկը աշխատում են նոր ֆիլմի վրա, որը պետք է նկարահանվի տիեզերքում։

Հաղորդվում է, որ դերասանն արդեն իսկ թիմ է փնտրում, որի հետ կսկսի ֆիլմի նկարահանումները: Ըստ Deadline-ի հաղորդման՝ նախագիծը գտնվում է վաղ փուլում, բայց բոլոր համապատասխան նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվում են։