Շատերը մտածում են, որ միայն կանայք են սիրում մեծ գումարներ ծախսել հագուստի, աքսեսուարների և գեղեցկության համար: Սակայն տղամարդիկ ավելի են մտահոգված սեփական տեսքով:
Սոցիոլոգները պնդում են, որ հարուստ տղամարդիկ 7 անգամ ավելի շատ գումար են հատկացնոմ շոփինգին և գեղեցկության սրահներ այցելելուն, քան կանայք:
Դրա վառ ապացույցը Հնդկաստանի ամենահարուստ մարդն է՝ Նիկ Դատա Ֆուգենը, ում վերնաշապիկն արդեն մի քանի տարի է, ինչ համարվում աշխարհում ամենաթանկարժեքը:
4 կգ քաշ ունեցող այս վերնաշապիկն ամբողջովին ոսկուց է:
Դատան որոշել է ունենալ այս թանկարժեք վերնաշապիկի սպիտակ տարբերակը նույնպես, որը արդեն կպատրաստվի սպիտակ ոսկուց:
Նա պնդում է, որ ոսկյա վերնաշապիկի շնորհիվ ոչ մի կին մինչ այսօր չի կարողացել անտարբեր անցնել իր կողքով:
Չնայած վերնաշապիկի ծանրությանն ու անհարմարությանը՝ Ֆուգենն այն հաճախակի է կրում։
Վերնաշապիկի համար միլիոնատեր Ֆուգենը վճարել է 45 միլիոն դոլար։