Ինչպես գիտենք, Հայաստան վերադարձից անմիջապես հետո երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել էին Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Լիլիթը երբեմն նոր լուսանկարներ էր հրապարակում իր ինստագրամյան էջում։
Օրեր առաջ նա COVID-19-ի թեստ էր հանձնել ու գրել․ «Երբեք չէի մտածի, որ ԲԱՑԱՍԱԿԱՆ թեստը այսքան ԴՐԱԿԱՆ էմոցիաներ կպարգևի»։ Լիլիթն այժմ կարողանում է ազատ զգոսնել իր սիրելի քաղաքում։ Նա նոր լուսանկար է հրպարակել ու դրան կից գրել․ «Երևան․ Ա՜խ, եթե իմանայիր, ինչքան եմ քեզ սիրում»։