Vogue նորաձևության հրատարակության լրագրողները պնդում են, որ 90-ականների հայտնի աքսեսուարը ՝ գլխաշորը, կրկին վերադարձել է նորաձևություն:
Նրանք ուշադրություն են դարձրել բրիտանացի հայտնի երգչուհի և մոդել Դուա Լիպայի լուսանկարին, որը հրապարակվել է մայիսի 18-ին նրա Ինստագրամի օգտահաշվում: Երգչուհին նկարներում Louis Vuitton ապրանքանիշին հատուկ պատկերներ ունեցող գլխաշոր է կրել:
Հետևորդները հիացել են երգչուհու արտաքին տեսքով, մեկնաբանություններ թողել նկարի տակ, որն ավելի քան երկու միլիոն լայք է հավաքել:
«O, Աստված, փառահեղ է, «պարզապես թագուհի», «Ինչքան եմ ես սիրում եմ քո ոճը», «դու լեգենդ ես», «ես սիրում եմ քեզ»,- ասել են երկրպագուները:
Նշվում է, որ գլխաշորով են ներկայացել նաև սուպերմոդելներ Բելլա Հադիդը և Քենդալ Ջենները: