Երգչուհի Նաստյա Կամենսկիխն ու ռեփեր Պոտապը երեկ նշում էին իրենց ամուսնության առաջին տարեդարձը։ Այդ երջանիկ օրվա առթիվ Նաստյան իր ինստագրամում հրապարակել է իրենց հարսանյաց արարողության ժամանակ արված լուսանկարներից մեկն ու դրան կից գրել․
«Ո՛չ հարսանիքը, ո՛չ հարաբերությունների օրինականացումը, ո՛չ ամուսնության առաջին տարեդարձը, ոչ էլ հաջորդ բոլորը տարեդարձները որևէ իմաստ չունեն: Ամենակարևորը մեր միջև անսովոր և անբացատրելի կապն է, որն էլ ստիպում է հավատալ երջանկության մասին բոլոր լեգենդներին և պատմություններին, վերևում որոշված իրական կապերին: Մարդիկ կարող են իրենց ամբողջ կյանքը ապրել ամուսնացած լինելով՝ առանց իմանալու, թե որն է իրական սերը, իսկ այն իսկապես գլխավոր զգացմունքն է: Հայրս միշտ ասում էր, որ սերը գալիս է արևարության նման: Եվ ես կցանկանայի, որ աշխարհի բոլոր մարդիկ իմանային և զգային դա: Չէ՞ որ սերն այնպիսի՜ երջանկություն է»։