Չնայած կարանտինին ու դրա հետևանքով առաջացած սահմանափակ հնարավորություններին՝ Սիրուշոն չի դադարեցնում իր ստեղծագործական գործունեությունը և, պարբերաբար թարմացնելով իր ինստագրամյան էջը, հրապարակում է նոր տեսանյութեր, որոնցում ներկայանում է հին ու նոր երգերի հետաքրքիր ու օրիգինալ մոտեցումներով։
Երեկ Սիրուշոն իր միկրոբլոգում հրապարակել է նոր live տեսանյութ, որում ինքը և իսպանացի հայտնի երգչուհի Սեսիլիա Քրոլը համատեղ կատարում են «La casa de papel» հեռուստասերիալի գլխավոր երգը՝ «My Life Is Going On»-ը։
«Իմ և Սեսիլիա Քրուլի՝ «My Life Is Going On» երգի օրիգինալ կատարողի՝ համատեղ լայվից։ Մենք երգեցինք, միասին ծիծաղեցինք և պարզեցինք, որ նմանություններ ունենք։ Նա նաև La casa de papel սերիալից մի գաղտնիքով կիսվեց։ Շատ հաճելի էր քեզ հետ զրուցելը»,- գրել է Սիրուշոն հրապարակված տեսանյութի մեկնաբանության բաժնում։