Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Լոս Անջելեսում տուժել է Քվենտին Տարանտինոյին պատկանող New Beverly Cinema կինոթատրոնը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Պարբերականը գրում է, որ բողոքի ակցիաների ժամանակ վանդալները ոստիկանների հասցեին հայհոյանքներ են գրել կինոթատրոնի պատերին:
Շինության ճակատային մասի վնասման մասին Twitter-ի իր էջում հայտնել է հաստատության տնօրեն Ջուլզ Մքլինը:
Մքլինը շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին քաջալերող խոսքերի համար և նրանց կոչ է արել «շարունակել բարի լինել»։
Հաղորդվում է, որ միջադեպի պահին կինոթատրոնը մի քանի ամիս չի աշխատել կորոնավիրուսի համաճարակի ֆոնին երկրում սահմանված սահմանափակումների պատճառով: