Էլջեյը Կիրկորովի փոխարեն. Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի մինչև 40 տարեկան ամենահաջողակ աստղերի առաջին վարկանշային աղյուսակը

Տարիքային պահանջը Forbes –ի վարկանիշային աղյուսակից դուրս է թողել ռուսաստանյան փոփ երաժշտության վետերաններին և թույլ է տվել երիտասարդ փոփ-արտիստներին, ռեփերներին, բլոգերներին և մարզիկներին մուտք գործել վարկանիշային աղյուսակ:

Forbes-ը հաշվում է աստղերի վարկանիշը սկսած 2005 թ.-ից: Ամեն տարի կազմելով ընդլայնված ցանկ, խմբագրությունը այնտեղ ներառել է հայտնի երիտասարդ ռեփերների, երաժիշտների, դերասանների, բայց եզակիներին է հաջողվել մուտք գործել Թոփ-50: Այս տարի Forbes –ը նրանց հնարավորություն է տվել՝ փոխելով մեթոդիկան: Նրանք սահմանափակել են տարիքային սանդղակը մինչև 40 տարեկան: Եվ եթե առաջ վարկանշային աղյուսակը կազմվում էր ըստ իրենց եկամտի, ապա այս տարի կարևորը նրանց պահանջված լինելն է:

«Տարիքային պահանջի» արդյունքում աղյուսակը լքել են նրա անփոխարինելի աստղեր Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը, Ստաս Միխայլովը և այլք: Նախկին ցանկից նորում հայտնվել են ընդամենը 18 մարդ, մնացած տեղերը զբաղեցրել են տաղանդավոր երիտասարդները:

Նորեկների շարքում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել է 25-ամյա ռեփեր Էլջեյը, ով 13-րդ տեղում է, Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 1.5 մլն դոլար: Նրա ընկերուհին՝ Նաստյա Իվլեևան 14-րդ հորիզոնականում է (եկամուտը՝ 0.9 մլն դոլար):

Առաջին երեք տեղերը սպասելիորեն զբաղեցնում են անցած տարվա մասնակիցները՝ UFC Խաբիբ Նուրմագոմեդովը(№1, եկամուտը՝ $11,5 մլն), հաղորդավարուհի Օլգա Բուզովան (№2, $4,4 մլն) և հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինը (№3, $14,5 մլն):

 

Օլգա Բուզովա (2-րդ հորիզոնական, 33 տարեկան, $4,4 մլն)

 

Ալեքսանդր Օվեչկին(3-րդ հորիզոնական, 33 տարեկան, $4,5 մլն)

 

Եգոր Կրիդ(4-րդ հորիզոնական, 25տարեկան, $4,8 մլն)

 

Տիմատի(7-րդ հորիզոնական, 35 տարեկան, $3,4 մլն)

 

Իրինա Շեյք(8-րդ հորիզոնական, 33 տարեկան, $4,0 մլն)

 

Դիմա Բիլան(6-րդ հորիզոնական, 37տարեկան, $6,5 մլն)