Լեգենդար «The Beatles» բրիտանական աշխարհահռչակ ռոք-խմբի անդամներից մեկի՝ Պոլ Մաքարթնիի դուստրն այսօր մեծ ճանաչում ունի և շատ հաջողությունների է հասել նորաձևության ոլորտում:
Կոտրելով բոլոր կարծրատիպերը՝ Ստելա Մաքարթնին ստեղծել է հագուստ, որն ունի գաղափարախոսություն:
Նրա մոդելավորած հագուստն արհեստական մորթուց կամ արհեստական կաշվից է:
Ստելան համագործակցում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «People for the Ethical Treatment of Animals» կազմակերպության հետ:
Ստելան որոշել է զբաղվել մոդելավորմամբ 13 տարեկանում: Իր դիպլոմային աշխատանքում կանացի հագուստի հավաքածուն ներկայացրել են աշխարհահռչակ մոդել Նաոմի Քեմբլը և Քեյթ Մոսը:
Շատերը պնդում են, որ Ստելան իր բոլոր հաջողություններին հասել է հոր փառքի ու ճանաչման շնորհիվ:
Նորաձևության աշխարհում նրան տվել են «Երկաթյա Ստելա» մականունը:
Ստելլա Մաքարթնին նորաձևության ոլորտում իր ունեցած մեծ ավանդի համար շքանշան է ստացել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից 2013 թվականին: Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի շատ հագուստերի մոդելավորողը հենց ինքն է:
Ձեզ ենք ներկայացնում Ստելա Մաքարթնիի գարուն-ամառ 2019 հավաքածուն: