Անհամաչափ արևայրուքով մոդելները լուսանկարվել են Vogue-ի համար

Vogue ամսագրի պորտուգալական համարի շապիկը զարդարել են անհամաչափ արևայրուքով մոդելների լուսանկարները: Լուսանկարները հրապարակվել են Ինստագրամ սոցիալական ցանցում: Կադրերում մոդելները լողազգեստով են, և երևում են արևայրուքի հետքերը: Նրանց մարմինների վրա տեսանելի են մաշկի ավելի բաց երանգով հատվածներ:

Մոդելներից մեկը լուսանկարվել է նախշավոր արևապաշտպան ակնոցի հետքը դեմքին, մյուսները ցուցադրել են զարդերի ու կոշիկների բաց հետքերը:

Նշվում է, որ լուսանկարների հեղինակը աստղային լուսանկարիչ Ջեյմի Նելսոնն է, որը համագործակցում է Քայլի Ջենների, Գվեն Ստեֆանիի, ինչպես նաև ELLE և Harper’s Bazaar ամսագրերի հետ: