Հնդկաստանի Սուրատ քաղաքում գտնվող ոսկերչական խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում, հաղորդում է տեղական ANI գործակալությունը:
Խանութի սեփականատեր Դիպակ Չոքսին գործակալությանը պատմել է, որ ադամանդներով դիմակներ ստեղծելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ կարանտինի չեղարկումից հետո խանութ է ժամանել մի մարդ և «յուրահատուկ» դիմակներ պատվիրել հարսի և փեսայի համար։
«Կա դիմակ, որի պատրաստման համար պահանջվում է դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ, այն արժե 150 հազար ռուփի (ավելի քան 1990 դոլար): Մյուս դիմակը պատրաստվում է սպիտակ ոսկուց և իրական ադամանդներից, դրա արժեքը 400 հազար ռուփի է (ավելի քան 5,3 հազար դոլար)»,- հայտնել է խանութի սեփականատերը։
Նրա խոսքով՝ ադամանդներն ու ոսկին, որոնք օգտագործվում են դիմակների պատրաստման համար, կարելի է հանել հաճախորդի ցանկությամբ և դրանցից այլ զարդեր պատրաստել։