Աշխարհի 83 միլիոնատերեր բաց նամակով դիմել են մի քանի երկրների կառավարություններին և խնդրել ավելացնել իրենց հարկերը, որպեսզի փոխհատուցեն այն վնասը, որ COVID-19-ը հասցրել է ամբողջ աշխարհի տնտեսությանը, գրում է Business Insider-ը։
Հաղորդվում է, որ միլիոնատերերի թվում են դերասան Սթիվեն Սիգալը, Դիսնեյի ժառանգներ Աբիգեյլ և Թիմ Դիսնեյները, Ben & Jerry’s քաղցրավենիք արտադրող ընկերության համահիմնադիր Ջերի Գրինֆիլդը և «Իրական սեր» (Love, Actually) ռոմանտիկ ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Քուրթիսը։
Միլիոնատերերը հայտարարել են, որ միայն բարեգործությամբ չեն կարող պայքարել կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի դեմ։
«Մենք ունենք գումար, շատ գումար, որոնք հարկավոր են այս ճգնաժամի դեմ պայքարում: Մենք կարող ենք ապահովել մեր առողջապահական համակարգերի, դպրոցների և անվտանգության համարժեք ֆինանսավորում՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վրա հարկերի շարունակական բարձրացման միջոցով»,- գրել են նրանք ՝ կոչ անելով կառավարություններին անհապաղ բարձրացնել հարկերը։
«Այնպես որ, հարկեք մեզ, հարկեք մեզ։ Դա ճիշտ որոշում է։ Դա է միակ որոշումը»,- եզրափակել են նամակի հեղինակները։