Բանդաները, որոնք օգտագործվում են որպես պաշտպանիչ դիմակներ, համավարակի ժամանակ դարձել են նոր թրենդ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Independent-ը։
Հայտնի մարդիկ ավելի հաճախ հանրության շրջանում հայտնվում են տարբեր գույների բանդանաներով, որոնք կապում են դեմքի շուրջը։ Նրանց թվում են դերասաններ Մարգո Ռոբին, Սառա Ջեսիկա Փարկերը և ուրիշներ։
Չնայած բանդանաների տարածվածությանը, նշվում է, որ դրանք ավելի քիչ արդյունավետ են կորոնավիրուսների տարածումից պաշտպանելու համար, քան բժշկական դիմակները: