Անցյալ դարում շատ տարածված բերմուդ ոճի կարճ տաբատները այս տարի կրկին մոդայիկ են, Daily Mail պարբերականի հետ զրույցում հայտնել է ոճաբան Ջես Վուդը:
Դրանք մինչև ծնկները հասնող լայն փողքերով կարճ տաբատներ են: Նորաձևության փորձագետները հիշեցնում են, որ բերմուդները տարբեր տարիների կրել են աշխարհահռչակ աստղեր, անգամ ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին և սուպերմոդել Սինդի Քրուոֆորդը:
Ոճաբանները բերմուդներ կրել խորհուրդ են տալիս առաջին հերթին բարձրահասակ և նիհար կանանց, թեև միջահասակներն էլ կարող են կրել՝ ոտքերը տեսողականորեն երկարացնող բարձրակրունկ կոշիկներով:
Ոճաբանները նշել են, որ այս տարի «նորը լավ մոռացված հինն է» հայտնի խոսքն առավել քան ակտուալ է:
Մոդայիկ են նաև 1980-ականներից հայտնի բարձր օձիքով վերնաշապիկները, որոնք ժամանակին շատ էր սիրում կրել արքայադուստր Դիանան: