Էլջեյը և Իվլեևան առողջական խնդիրներ ունեն

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գնալով մեծանում է: Հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Անաստասիա Իվլեևան հայտնել է ինստագրամյան իր էջում, որ ամուսնու՝ ռեփեր Էլջեյի հետ  հիվանդացել է կորոնավիրուսով։
«Ամուսինս ու ես հիվանդացել ենք COVID-19-ով։ Հիշեցնում եմ, որ վիրուսը չի անհետացել, պետք է զգույշ լինել։ Մեր հիվանդության մանրամասները, ախտանշանները և այլ մանրամասներ կպատմեմ ավելի ուշ՝ հաջորդ գրառման մեջ», – հայտնել է հեռուստահաղորդավարուհին:
Երկրպագուներին նրա այս գրառումն անչափ անահանգստացրել է, նրանք գրառման մեկնաբանությունների բաժնում զույգին մաղթել են շուտափույթ կազդուրում և խնդրել են տեղյակ պահել իրենց հիվանդության ըթացքից։