Քորթնի Լավը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պատմել է, որ շուտով Լոնդոնում կունենա «Աուտիզմի կենտրոն», որտեղ աշխարհի լավագույն սոցիալական մանկավարժները կօգնեն նման խնդրով տառապող երեխաներին հաղթահարել աուտիզմը:
Քորթնի Լավը նույնպես տառապում է աուտիզմով: Դրա մասին գեղեցկուհին իմացել է 9 տարեկանում:
Դպրոցում նա ուներ շատ ցածր առաջադիմություն ու չէր կարողանում լավ հարաբերություններ հաստատել դասընկերների հետ: Քորթնիի ծնողներն աղքատ էին և չէին կարող աղջկան տանել մասնագետների մոտ:
Քորթնին պնդում է, որ անհրաժեշտ բուժում ստանալու դեպքում նրա կյանքն այլ կերպ կդասավորվեր:
Չնայած իր այդ խնդրին՝ Քորթնին շատերին է հայտնի երգարվեստում ունեցած իր հաջողություններով: Նա նաև ամերիկյան ամենասիրելի դերասանուհիներից է:
Աշխաչհահռչակ երաժիշտ Կուրտ Քոբեինի այրին սկսել է պայքարել իր խնդրի դեմ միայն 16 տարեկանում: Գեղեցկուհին պնդում է, որ աուտիզմի թույլ դրսևորումները հնարավոր է վերացնել սիստեմատիկ բուժման շնորհիվ:
Քորթնին նաև հորդորւոմ է ծնողներին չարհամարհել ոչ մի նախանշան և ամեն մանրուքի դեպքում դիմել բժշկի:
Քորթնի Լավը երազում է նման կենտրոններ ունենալ մի քանի քաղաքներում:
«Աուտիզմն ինձ չկարողացավ խանգարել, որովհետև ես 16 տարեկանում սկսեցի պայքարել դրա դեմ: Իհարկե, ամբողջովին հաղթահարել այս խնդիրը ոչ ոքի մոտ չի ստացվի:
Սակայն արհամարհել այն ու վայր դնել զենքերը պետք չէ»,- ասել է Քորթնի Լավը: