Իվ Սեն Լորենն այսօր կդառնար 84 տարեկան․ աշխարհառչակ դիզայների թևավոր դարձած խոսքերը

Իվ Հենրի Դոնաթ Մեթյու-Սեն Լորենը, կամ ինչպես մենք ենք նրանք ճանաչում՝ Իվ Սեն Լորենը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 1-ին, Ալժիրում։ Դեռ մանուկ հասակից նկարել է, իսկ հետո հագուստի էսքիզներ էր ստեղծում մոր և երկու քույրերի համար։

Իվի ճանապարհը երկար ու հետաքրիր է եղել։ Նա հեղափոխական դիզայներ էր, քանի որ նորաձևության պատմության մեջ առաջինն է սկսել իր ցուցադրություններում ոչ եվրոպացի և ոչ սպիտակամորթ մոդելների ներգրավել։ Լորենն իսկապես ամենանշանավոր դիզայներներից մեկն է համաշխարհային պատմության մեջ։ Իվ Սեն Լորենը մահացել է 2008 թվականի հունիսի 1-ին: Աշխարհառչակ դիզայների ծննդյան օրվա առթիվ որոշել ենք հիշել նրա մտքերն ու թևավոր դարձած խոսքերը, որոնցից շատերին, վստահ ենք՝ ծանոթ եք։

 

«Ամենագեղեցիկ հագուստը, որը կինը կարող է կրել, սիրելի տղամարդու գրկախառնություններն են, բայց բոլոր այն կանայց, որոնք զուրկ են այդ  երջանկությունից, շտապում եմ հայտնել, որ ես այստեղ եմ»:

«Ասեմ ձեզ, որ սեփական ոճը գտնելը հեշտ գործ չէ, սակայն, եթե ձեզ մոտ դա հաջողվի, դուք շատ երջանիկ կլինեք»:

«Սեփական ոճն ունենալն ինքնավստահություն է ներշնչում»:

«Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է կրել սև սվիտեր, սև շրջազգեստ և ձեռք ձեռքի տված քայլել իր սիրելի տղամարդու հետ»:

«Նորաձևությունը գալիս է և գնում, բայց ոճն անմահ է»:

«Տարիների փորձը սովորեցրեց ինձ, որ զգեստի մեջ միակ կարևոր դետալն այն կինն է, ով կրում է այն»:

«Շքեղ կարող է կոչվել միայն այն զգեստը, որը երկրորդ անգամ կրել չես կարող»:

«Նույնիսկ ամենանրբագեղ հագուստը մի կաթիլ օծանելիքի կարիք ունի: Միայն օծանելիքը կարող է հագուստին ամբողջական և կատարյալ տեսք, իսկ ձեզ՝ հմայք հաղորդել»:

«Կնոջ ամենագեղեցիկ դիմահարդարումը կիրքն է, բայց կոսմետիկա գնելն ավելի հեշտ է»:

«Շանելը ազատություն շնորհեց կանանց, իսկ ես հզորացրեցի նրանց»:

«Ֆիզիկական ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ կանանց, որոնք դարձել են նորաձևության խղճուկ զոհեր»։

«Ես կցանկանայի ինքս հայտնագործել կապույտ ջինսը: Դրանք պարզ են, ժամանակակից, սեքսուալ և միևնույն ժամանակ հասարակ. սրանք այն հատկանիշներն են, որոնք կուզենայի, որ հագուստն իր մեջ ունենա»:

«Այլևս ոչ մի կանոն չկա, նորաձևությունն ազատ է: Ես սիրում եմ համադրել վինտաժային հագուստը ջինսերի հետ»: