Աշխարհի ամենասպասված, վառ ու հետաքրքիր շոուն՝ «Victoria’s Secret 2019»-ը այս տարի չի կայանալու: Այս մասին «The Daily Telegraph» լրատվամիջոցին հայտնել է բրենդի սեքսուալ ու գեղեցիկ մոդելներից Շանինա Շեյքը:
Գեղեցկուհին այս հայտարարությունը բացատրեց՝ պատմելով, որ բրենդը ցանկանում է որոշ ժամանակ դադար վերցնել, որպեսզի կարողանա ինչ-որ նորարարությամբ առավել հետաքրքիր դարձնել 2020 թվականին կայանալիք շոուն:
«Ես դեռ չեմ հավատում, որ այս տարի շոու չի լինելու: Անցած տարիներին այս ժամանակաշրջանում ես քրտնաջան աշխատում ու պատրաստվում էի իմ ելույթին, բայց այս տարին բացառություն էր: «Victoria’s Secret»-ն աշխատում է բրենդի առաջխաղացման ուղղությամբ ու խոսք է տալիս, որ 2020 թվականին բոլորին կներկայացնի ֆանտաստիկ ու չտեսնված շոու»,- պատմել է Շանիան:
Ամիսներ առաջ «The New York Times» լրատվամիջոցին բրենդը խոստովանել էր, որ այլևս չի հեռարձակվելու հեռուստատեսությամբ: Ապրանքանիշի այս որոշման պատճառը հեռուստադիտողների սակավությունն էր:
«Victoria’s Secret»-ի սեփականատեր Լեսլի Վեկսները անկեղծացել է, որ բրենդն այժմ ծանր ու դժվար ժամանակներ է ապրում, և չի կարողանում հաղթահարել հանկարծահաս ճգնաժամը: