Ցելյուլիտի առաջացման հիմնական պատճառներն ու լավագույն հակացելյուլիտային սննդակարգը

Ցելյուլիտը շատ տհաճ խնդիր է, որը կարող է առաջանալ ցանկացածի մոտ՝ անկախ կազմվածքից: Սա կոսմետոլոգիական խնդիր է, որը պայմանավորված է ենթամաշկային ճարպային շերտի կառուցվածքային փոփոխություններով: Ընդ որում՝ այն շատ հեշտ է առաջանում, մինչդեռ դրանից ազատվելը բավական բարդ է:

Հիմնականում ցելյուլիտն առաջանում է ազդրերի ու նստատեղի հատվածում: Դրա առաջացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում.

· ժառանգական նախատրամադրվածությունը,

· հորմոնալ ֆոնը,

· սխալ սննդակարգը,

· ծխախոտի չարաշահումը և այլն:

Ցելյուլիտի առաջացումը կանխելու և դրանից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը սննդակարգի կարգավորումն է: Այս խնդրի առաջացման հիմնական պատճառ են համարվում պարզ ածխաջրերը, ճարպոտ սնունդը, աղի չարաշահումն ու սննդակարգում մանրաթելերի պակասը կամ առհասարակ բացակայությունը:

Ըստ էության՝ ցելյուլիտը մաշկի տակ ճարպի կուտակումն է, իսկ ճարպը, ի տարբերություն մկանների, անհավասարաչափ է ու «պղպջակավոր», ինչի հետևանքով էլ դարձնում է մաշկն անհարթ: Սա է պատճառը, որ ցելյուլիտից ազատվելու համար հարկավոր է ազատվել նաև ավելորդ քաշից ու ենթամաշկային ճարպից:

Ցելյուլիտից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է նվազեցնել քաղցրավենիքի ու շաքարավազի գործածությունը, իսկ հնարավորության դեպքում անգամ բացառել: Անհրաժեշտ է հնարվորինս քիչ օգտագործել կիսաֆաբրիկատներ և հարստացնել սննդակարգը մանրաթելերով հարուստ սննդով (թարմ բանջարեղեն, մրգեր և այլն):

Ցելյուլիտից ազատվելու համար անհրաժեշտ է պարզապես կարավորել սննդակարգն ու առողջ սնվել: Օրինակ՝ հարկավոր է հրաժարվել կարմիր մսից՝ նախապատվությունը տալով ձկանը, հավի մսին, մրգերին ու բանջարեղենին, ընկուզեղենին ու հատապտուղներին:

Բացի այդ, ցանկալի է նաև նվազեցնել օգտագործվող աղի քանակությունը, քանի որ որքան շատ աղ է օգտագործում մարդը, այնքան շատ հեղուկ է կուտակվում օրգանիզմում:

Գիտնականներն ապացուցել են, որ մարդը որևէ բանին ընտելանում է 21 օրում և դա սովորություն է դառնում, ուստի սննդակարգին հարկավոր է խիստ հետևել հենց այս ժամանակահատվածում: Պետք չէ քաղցած մնալ: Հարկավոր է պարզապես ուշադիր լինել և փորձել հասկանալ, թե ինչի կարիք ունի օրգանիզմը: