Իտալական «Gucci» ապրանքանիշը ներկայացրել է պայուսակների, հագուստի, կոշիկների և փոքրիկ աքսեսուարների մի հավաքածու, որը ոգեշնչված է Չինաստանում նշվող Սիրահարների օրվա թեմատիկայով։
Բրենդի ներկայացրած բոլոր իրերի վրա կարելի է տեսնել կարմիր խնձորների ու «Gucci»-ի հանրահայտ նախշի համադրությունը։ Այս նոր հավաքածուի վաճառքի մեկնարկի օրն անգամ պատահական չէ․ այն տեղի կունենա չինական Վալենտինի օրը, որն այս տարի նշվելու է օգոստոսի 25-ին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր հավաքածուից որոշ նմուշներ։