Հեղինակավոր Dior բրենդի ոսկերչական զարդերի գծով տնօրեն Վիկտորի դե Կաստելանը ներկայացրել է իր ամենաթարմ աշխատանքը՝ թանկարժեք զարդերի Tie & DIOR հավաքածուն, որում ներառված նմուշները շողում են ծիածանի բոլոր գույներով:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, հավաքածուն ստեղծելիս Կաստելանը ոգեշնչվել է ներկայում ամենաոճային և արդիական համարվող «թայ-դայ» գունավորման տեխնիկայից:
Աղբյուրը նկատում է, որ թանկարժեք քարերի խայտաբղետության և գունային հետաքրքիր համադրությունների շնորհիվ Tie & Dior հավաքածուն «իսկական տոն է աչքի համար»:
Հավաքածուի շնորհանդեսը կայացել է Շանհայում: Դրանում ներառված է 100՝ մեկը մյուսից տպավորիչ ու շքեղ նմուշ՝ մանյակներ, թևնոցներ, ականջօղեր և մատանիներ։