57-ամյա երգիչ Սիլը մեկնաբանել է իր նախկին կնոջ` Հայդի Քլումի այն հայտարարությունները, թե ինքն արգելում է նրան իրենց երեխաներին՝ 16-ամյա Հելենին, 14-ամյա Հենրիին, 13-ամյա Յոհանին և 10-ամյա Լուին տանել Գերմանիա: Երաժիշտը բացատրել է, թե ինչու չի տալիս իր համաձայնությունը: Նա կարծում է, որ 47-ամյա մոդելը գաղտնի ծրագիր ունի:
«Ես կարծում եմ, որ Հայդին գաղտնի ծրագիր ունի երեխաներին Գերմանիա տեղափոխելու համար: Եթե ես չմերժեմ նրան, ապա նա կկարողանա երեխաներին տեղափոխել Գերմանիա և հեռացնել ինձնից անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով COVID-19-ի պատճառով առաջացած անորոշությունը ու ճանապարհորդական սահմանափակումները, որոնք կարող են փոխվել ցանկացած պահի և կանխել երեխաներին Գերմանիայից Միացյալ Նահանգներ մուտք գործելու հնարավորությունը»,- ասված է երգչի դատական հայտարարության մեջ: