Երգչուհի Սիրուշոն մեկնել է Լեհաստան` մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի, բայց նա որոշ մտահոգություններ ունի, որոնց մասին ավելի վաղ հայտնել է Ինստագրամի իր էջում։
«Այս շրջանում դա անհավանական է թվում, և ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ճանապարհին, արդյոք իսկապես կստացվի հասնել Լեհաստան և ելույթ ունենալ, թե ոչ, բայց լեհական կողմն ամեն ինչ արել է, որ կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարևոր երաժշտական միջոցառումն է»,- նշել է Սիրուշոն:
Ժամեր առաջ էլ երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել և թողել հետևյալ մեկնաբանությունը․ «Քիչ առաջ հասանք Ժեշով քաղաք, որտեղ ամսի 28-ին տեղի է ունենալու երաժշտական փառատոնը, որը բացառիկ է իր տեսակի մեջ, այս շրջանում հավաքել տարբեր երկֆների արտիստներին մեկ բեմում իսկապես մեծ խնդիր է: Հիմա պետք է փորձենք հանգստանալ: Վաղը առավոտյան սկսում ենք փորձեր: Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք և քաջալերում էիք մեզ ճանապարհին»։
Երգչուհու խոսքով՝ ճանապարհը, որը պետք է տևեր 4 ժամ, այս պարագայում տևել է 17 ժամ:
«Հուսով ենք` ամեն ինչ բարեհաջող կանցնի: Կփորձենք հնարավորինս լուսաբանել»,- ավելացրել է Սիրուշոն։