Մոսկվայում կյանքի 77-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Կլյուևը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Փոքր թատրոնի մամուլի ծառայությանը։
«Բորիս Վլադիմիրովիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հուղարկավորության և հրաժեշտի օրն ու ժամը հայտնի կլինեն ավելի ուշ։
Կլյուևը ծնվել է 1944 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում։ Դեռևս ծառայության տարիներին մասնակցել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանման զանգվածային տեսարաններին։
Պետական ակադեմիական Փոքր թատրոնի առաջատար դերասաններից մեկն էր։ Եղել է Շչեպկինի անվան ինստիտուտի երկու կուրսերի գեղարվեստական ղեկավար, դերասանի վարպետության ամբիոնի վարիչ։ Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի վարչության անդամ էր։