«Gucci» բրենդի ցուցադրություններին մինչ այս երբեք չէին մասնակցել ազգությամբ հայ մոդելներ, սակայն Արմինեն իր օրիգինալ ու յուրահատուկ արտաքինի շնորհիվ կարողացավ գրավել անվանի դիզայներների սրտերը՝ հայտնվելով աշխարհահռչակ բրենդի ցուցադրությանը:
Այժմ երիտասարդ աղջիկը բավականին հայտնի է: Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ իտալացի գրաֆիտի արտիստը նկարել է Արմինե Հարությունյանին:
Նշենք, որ ավելի վաղ Ֆլորենցիայի հայտնի ռեստորաններից մեկը՝ «All Аntico Vinaio»-ն, Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է Արմինե Հարությունյանի լուսանկարը և կից գրել. «Ահա՝ ինչպես է հայտնի դարձել «Gucci»-ի մոդելը, ում մասին այժմ խոսում են բոլորը: Հունիսին նա «All Аntico Vinaio» էր եկել»: