Խոյեր
Ավելի լավ է ձեր մտքերով չկիսվեք որեւէ մեկի հետ։ Անգամ եթե կորոշեք անկեղծանալ մտերիմ ընկերների կամ հարազատների հետ, աշխատեք չբացահայտել բոլոր գաղտնիքները:
Ցուլեր
Ոչ մի դեպքում տուրք չտաք հույզերին։ Ափերից դուրս գալու ու դեպքում, զայրույթը դեռ երկար ժամանակ թույլ չի տա ձեզ հանդարտվել:
Երկվորյակներ
Ավելի լավ է սիրելիի հետ հարաբերությունների հստակեցումը հետաձգել, քանզի այսօր դժվար թե կարողանաք ընդհանուր լեզու գտնել, ինչը նշանակում է, որ վիճաբանությունը արագորեն կվերածվի մեծ կոնֆլիկտի:
Խեցգետիններ
Այսօր տնային գործերն անելը կօգնի ոչ միայն մաքրություն և կարգուկանոն հաստատել, այլև մաքրել ձեր տունը կամ բնակարանը բացասական էներգիայից, որն արդեն իսկ շատ բացասական լիցքեր է հավաքել:
Առյուծներ
Այսօր լուրջ մասնագիտական, և կենցաղային հարցերի շուրջ աշխատեք չմտածել, քանզի դրանց համար պարզապես ուժ չունեք, ուստի ավելի լավ է օրը տրամադրեք հանգստին։
Կույսեր
Այսօր ֆինանսական գործարք իրականացնելն անցանկալի է, հատկապես խորհուրդ չի տրվում գումար վերցնել և պարտքով գումար տալ․ ցանկացած դեպքում դա միայն խնդիրներ կառաջացնի:
Կշեռքներ
Մարդը, որը կհամարձակվի ձեզ կոպտել, պետք է վճռական հակահարված ստանա ձեր կողմից, հակառակ դեպքում նա և ձեզ շրջապատող այլ մարդիկ կցանկանան օգտվել ձեր թուլությունից։
Կարիճներ
Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ապրել ձեր սեփական խելքով։ Չպետք է լսել այլ մարդկանց մեկնաբանությունները, քանի որ դրանք կարող են թելադրված լինել եսասիրական մղումներով:
Աղեղնավորներ
Անկախ նրանից, թե որքան կցանկանաք ամեն հնարավոր կերպով օգնություն ցուցաբերել ձեզ հարազատ մարդուն, մի փոքր սպասեք․ թող նա գործի ինքնուրույն, այլապես երբեք չի սովորի հաղթահարել դժվարությունները:
Այծեղջյուրներ
Այսօր պետք է զգույշ լինեք ամեն ինչում. առաջին հերթին՝ գիշերը չքայլեք ամայի փողոցներով, դուրս գալու դեպքում էլ թանկարժեք զարդեր չկրեք և ձեզ հետ մեծ քանակությամբ գումար չվերցնեք:
Ջրհոսներ
Այսօր վեճերը հատկապես անցանկալի են. Դրանց հետևանքները կարող են խախտել ձեր էներգետիկ դաշտը՝ զրկելով ձեզ ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ ուժից:
Ձկներ
Նախքան ինչ-որ մեկին ինչ-որ բան խոստանալը, լավ մտածեք՝ կարո՞ղ եք կատարել այն, ինչ խոստացել եք, եթե ձեր պատասխանը «ոչ» է, ավելի լավ է անմիջապես հրաժարվել: