Լուրեր էին շրջանառվում, որ ումորիստ, դերասան Գարի Խարլամովը վարակվել է կորոնավիրուսով: Տելեգրամյան «НеМалахов» ալիքում տեղեկություն էր հայտնվել, որ Գարիկի հիվանդության պատճառով չեղարկվել են «Comedy Club»-ի նկարահանումները:
Բայց հումորիստի օգնականը՝ Դմիտրին լրատվամիջոցներին հայտնել է, որ արտիստի կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է: «Ոչ, նա չի հիվանդացել: Դա ճիշտ չէ: Նա պարզապես մրսել էր ու մի փոքր ջերմություն ունեցել: Նա հիվանդ չէ COVID-ով: Ստուգել ենք, թեստ հանձնել, պատասխանը բացասական է»,- վստահեցրել է շոումենի օգնականը: