Թոմ Քրուզը վտանգավոր հնարք է կատարել նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը սկսել է մասնակցել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի 7-րդ մասի նկարահանումներին:

Ինչպես ներկայացնում է The Sun պարբերականը, նկարահանումների ժամանակ դերասանն ինքն է կատարել բավականին վտանգավոր հնարքը:

58-ամյա Կրուզը ժայռից ցատկել է մոտոցիկլետի վրա: Նկարահանումները տեղի են ունեցել Նորվեգիայի լեռնային շրջաններում: Նշվում է, որ տեսարանի համար համապատասխան եղանակային պայմանների նկարահանող խումբը սպասել է մի քանի օր:

Ականատեսների խոսքով՝ Կրուզը հնարքը կատարել է մի քանի անգամ: Նկարահանումների ընթացքին հետևել են երկրպագուները, որոնց հետ ավելի ուշ զրուցել է դերասանը: