Հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք մշակել է հատուկ հավելվածի միջոցով ու կարողացել տարբեր կերպարներ ստանալ ընդամենը մեկ սելֆիով։
Գարիկն իրեն հատուկ հումորի զգացումով վերնագրել է լուսանկարներից յուրաքանչյուրը։ «1. Տասնյոթամյա ծրագրավորող միլիարդատերը, 2. Արտագաղթած կուբացի հեղափոխականը, 3. Ծեր, խորվաթ սցենարիստը, 4. Նոտարը՝ Կիսլովոդսկից»,- հրապարակմանը կից գրել է Մարտիրոսյանը։