Երաժիշտ Լենի Կրավիցը, որը վերջերս նկարահանվել է «Yves Saint Laurent» աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավում, շարունակում է համագործակցել ֆրանսիական նորաձևության տան հետ: Նա դարձել է «Y» անունով տղամարդու օծանելիքի գովազդային դեմքը:
Լենի Կրավիցի հետ գովազդային արշավը խոստանում են թողարկել այս ամիս: Հիշեցնենք, որ երգչի դուստրը՝ դերասանուհի Զոի Կրավիցը, նույնպես աշխատում է «Yves Saint Laurent» բրենդի հետ և 2018-ի ամռանը նա նկարահանվել էր ապրանքանիշի «Black Opium» օծանելիքի գովազդում։