«Ես այլևս երբեք չեմ ամուսնանա». Դրյու Բերիմորը հիասթափված է

45-ամյա Դրյու Բերիմորը շուտով կսկսի վարել իր հեղինակային թոք-շոուն, որտեղ հիմնական թեման կլինեն սերն ու հարաբերությունները: Բայց դերասանուհին խոստովանել է, որ հիասթափված է և այլևս չի ցանկանում ամուսնանալ:

«Ես այլևս երբեք չեմ ամուսնանա: Նաև հավատում եմ, որ մարդիկ չպետք է ասեն «երբեք» բառը, բայց ես իսկապես երբեք չեմ ամուսնանա: Ես չեմ ուզում բաժանումից հետո շարունակել ասոցացվել մեկ այլ մարդու հետ: Զվարճալի է, որ մենք փորձում ենք պահպանել ամուսնական ինստիտուտը, որը ծնվել է այն ժամանակ, երբ ձեզ ամենամոտ գտնվող մարդուն ինչ-որ բան ասելու համար դուք ստիպված էիք երեք օր ձիով գնալ, իսկ մարդկանց կյանքի տևողությունը 30 տարի էր»,- իր խառը Դրյուն «People»-ին տված հարցազրույցում: