Հայտնի երգչուհի և դերասնաուհի Ջենիֆեր Լոպեսն իր մոսկովյան համերգի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում:
Երգչուհին իր 50-ամյակի կապակցությամբ Մոսկվայում հանդես էր գալիս «It’s my party» անվամբ համերգով, երբ «On the Floor» կատարման ժամանակ՝ կրքոտ պարի ընթացքում նրա հագուստը, պարզապես, «պայթեց»:
Լոպեսը չթաքցրեց իր զարմանքը և հենց բեմից, երկրպագուներին ցույց տալով՝ ինչպես է փշաքաղվել, ռուսերենով ասաց. «Гуси-гуси»։
Երգչուհին չշփոթվեց և շարունակեց իր ելույթը, որից հետո հերթական անգամ փոխեց իր բեմական հագուստը:
Համերգն անցկացվում էր «Դինամո» մարզադաշտում, որտեղ վերջին 70 տարիների ընթացքում այդ կիրակին ամենացուրտն էր:
Լոպեսը հիասքանչ ելույթ ունեցավ՝ հաշվի չառնելով սառը եղանակը, որի պատճառով երկրպագուներն այդքան էլ ակտիվ չէին: