21-ամյա Քայլի Ջեները իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է իր 28-ամյա ընտրյալի՝ Թրևիս Սքոթի արած անկրկնելի անակնկալով, որը շլացրել է բոլորին:
Ջենների ծննդյան տոնից մի քանի օր առաջ «Antisocial» խմբի ռեփ երաժիշտը գեղեցկուհու ողջ բնակարանը զարդարել է ալ կարմիր վարդերի թերթիկներով: Նման անակնկալ մատուցելու համար Թրևիսն օգտագործել է 2000 վարդ:
Քայլին ինստագրամյան էջում կիսվել է հոլովակով, որտեղ երևում է իր ընտրյալի գեղեցիկ նվերը:
Հոլովակում երիտասարդ զույգի առաջնեկը՝ 2-ամյա Սթորմին, խաղում է թերթիկների հետ՝ ուրախացած ու զարմացած հայրիկի անակնկալով:
Անակնկալից բացի Թրևիսը Ջենների համար թողել է նաև ռոմանտիկ խոստովանությամբ բացիկ, որի վրա գրված է.« Շնորհավոր սիրելիս: Ամեն բան դեռ նոր է սկսվում: Սիրում եմ քեզ»:
Ջենները նաև ակտիվ զբաղվում է իր կոսմետիկայի բրենդի առաջխաղացմամբ:
Նա օրեր առաջ նկարահանվել է իր բրենդի գովազդային հոլովակում, որտեղ հանդես է եկել ոճային ու էլեգանտ կերպարով ու հիացրել է իր բոլոր երկրպագուներին: Գեղեցկուհին իր զբաղվածության պատճառով որոշել էր այս տարի չնշել ծննդյան տոնը, բայց Թրևիսը սիրելիի 22-ամյակի կապակցությամբ վարձել է 250 հազար դոլար արժոողությամբ շքանավ, որտեղ պատրաստվում է անակնկալ հավաքույթ կազմակերպել Քայլիի համար: